ԵՄ աջակցությամբ գործող «Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան» իրականացրեց բավականին ինտենսիվ քառամսյա Նախաաքսելերացիոն ծրագիր՝ 50 դրամաշնորհառուների հետ, ովքեր քրտնաջան աշխատում են իրենց նախաձեռնությունների կայացման ուղղությամբ: Այս դրամաշնորհառուները զբոսաշրջության ոլորտի տարբեր ճյուղերից էին և գտնվում էին զարգացման տարբեր փուլերում՝ սկսած գաղափարի փուլից մինչև բիզնեսի ընդլայնման փուլ։
Նախաաքսելերացիոն ծրագիրը, որի առանցքում զբոսաշրջության արտադրանքի մշակումն էր, հագեցած էր մի շարք սեմինարներով, վերապատրաստումներով և անհատական մենթորության հնարավորություններով։
Ծրագրում ներգրավված էին ավելի քան 50 մենթորներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բրազիլիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Կիպրոսից և այլն:
Մասնագետների վարած սեմինարները ընդգրկում էին մի շարք թեմաներ, ինչպիսիք են օրինակ՝ արտադրանքի մշակում, բիզնես ռազմավարություն, պատմասացությունը հյուրընկալության ոլորտում, թվային մարքեթինգի պլանավորում, իրավական խորհրդատվություն և կազմակերպչական հմտություններ:
Սեմինարավարների շարքերում էին այնպիսի ակնառու մասնագետներ ինչպիսիք են Գերմանիայի Բրեմենի Կիրառական Գիտությունների Համալսարանի դասախոս Մատիաս Բեյերը, ADWISE Consulting ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանը, BANA (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) նախագահ ու համահիմնադիր և Formula VC-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Business Edge-ի կողմից հավաստագրված մարզիչ Գրիգոր Չիֆթճեանը, ADWISE Consulting ընկերության տնօրեն Լիլիթ Ղարայանը, Նժդեհ Հովհաննիսյանը, Զառա Զեյթունցյանը և այլոք:
Միաժամանակ, Զբոսաշրջության Աջակցության Կենտրոնը շարունակեց իր ավանդույթ դարձած ամենամսյա միջոցառումները՝ զբոսաշրջության ոլորտի դերակատարների և բարեփոխողների համար: Այս երեկույթները զբոսաշրջության ոլորտի աշխատողներին հնարավորություն են տալիս շարունակաբար կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ, մտքեր փոխանակել և դռներ բացել՝ հնարավոր համագործակցության համար։
Tourism Networking Nights-ը կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ և ֆինանսավորվում «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից։
Քառամսյա Նախաաքսելերացիոն ծրագրի աշխատանքների գագաթնակետը Դեմո դեյն էր (Demo Day), որը տեղի ունեցավ 2022 թվականի ապրիլի 29-ին, Իմփաքթ Հաբ Երևանում։ Այս միջոցառման ժամանակ խոստումնալից ձեռնարկատիրություններ ունեցող շահառուները իրենց նախաձեռնությունները ներկայացրեցին ժյուրիի անդամներին՝ հաջորդ՝ Աքսելերացիոն փուլին ընտրվելու ակնկալիքով։
Ժյուրիի կազմում էին «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կրտսեր խորհրդական Շուշան Ասրյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, BANA-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, տեխնոլոգիաների և ֆինանսական մասնագետ Էդգար Նալբանդյանը և Embry Tech-ի համահիմնադիր Սարգիս Կարապետյանը:
Նույն օրը տեղի ունեցավ նաև ծրագրի ավարտական արարողությունը, որի ժամանակ շահառուներին հանձնվեցին վկայականներ՝ Նախաաքսելերացիոն ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար:

Չափազանց գոհացուցիչ է տեսնել Նախաաքսելերացիոն ծրագրի արդյունավետ ավարտը, որից ելնելով՝ մեծ ոգևորությամբ սպասում ենք շուտով մեկնարկելու հաջորդ փուլը: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք շնորհավորել Նախաաքսելերացիոն ծրագրի բոլոր մասնակիցներին իրենց ձեռքբերումների համար և մաղթել մեծ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:
«Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա» ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի, Զբոսաշրջության աջակցման կենտրոնի և Իմփաքթ հաբ Երևանի շնորհիվ։ Սույն հրատարակությունը/զեկույցը/տեսանյութը տպագրվել է/պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները: