Եռամսյա ինկուբացիայի ամփոփում

Եռամսյա ինկուբացիայի ամփոփում

Վերջին երեք ամիսները շատ ոգևորիչ էին՝ մենք համագործակցում էինք ավելի քան 40 մասնակիցների հետ իրենց ինովացիոն գաղափարների շուրջ։ ԵՄ աջակցությամբ գործող Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան ակտիվ գործում է ապրիլ ամսվա վերջից և տրամադրում մեր մասնակիցներին ուսումնական յուրահատուկ փորձառություն Իմփաքթ Հաբ Երևանի տարածքում։ 

Այդ ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստացավ ոլորտին համապատասխան արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև հրաշալի հնարավորություն հաստատել մասնագիտական կապեր, փոխանակվել փորձով և գաղափարներով։ Մենք վստահ ենք, որ այս ընթացքում կազմավորված հարաբերությունները կարևոր ներդրում կունենան այս ծրագրերի իրականացման հետագա փուլերում։

Անչափ շնորհակալ ենք մեր մասնագիտացված դասընթացավարներին, նրանցից յուրաքանչյուրը մեր մասնակիցներին փոխանցեց իր ուրույն գիտելիքներն ու հմտությունները։ Վաճառքների և մարքեթինգի դասընթաց ունեցավ Վարանտ Թոփալյանը, դրամաշնորհի հայտադիմում գրելու մանրամասներով կիսվեց Կարեն Սարգսյանը, դասընթացների շարք ունեցան Նազարեթ Սեֆերյանը և Խեսուս Լոզանոն, ովքեր միանգամից մի քանի ձեռներեցային թեմաների անդրադարձան։

ԹԻԱ-ի աշխատակազմը անհատական հանդիպումներ ունեցավ յուրաքանչյուր մասնակցի հետ, որպեսզի ավելի հստակեցնի նրանց գաղափարի իրականացման ներկայիս փուլը, կարիքները և թույլ կողմերը։ Այս գործընթացը անհրաժեշտ էր մասնակիցների կարիքների գնահատման և համապատասխան մենթոր կցելու համար։

Մենթորությունը տևել է եռամսյա ինկուբացիոն ողջ շրջանի ընթացքում։ Յուրաքանչյուր թիմ հանդիպում է ունեցել իր մենթորի հետ առնվազն 15 ժամ։ Նրանք միասին դրել են նպատակներ, քննարկել կարիքները և մենթորի հնարավորինս արդյունավետ օգնությունը նախագծին։ Մենթորները մասնակցել են նաև հայտադիմումների լրացման գործընթացին։ Նրանց կազմում կային թե՛ տեղացի, և թե՛ միջազգային մենթորներ, ովքեր ներկայացնում են ստարտափների և զբոսաշրջության ոլորտը։ Անգլերեն լեզվի հետ խնդիր չունեցող մեր մասնակիցները կարողացան նաև օգտվել Իմփաքթ Հաբի միջազգային համայնքի մասնագետների մենթորությունից։

Ինկուբացիոն ինտենսիվ ծրագիրը իրապես զինեց մեր մասնակիցներին անհրաժեշտ գործիքազամկով և գիտելիքներվ, որպեսզի նրանց նախագծերը նոր մակարդակի բարձրանան։ Նրանք միասին զարգացան, աճեցին և համատեղ շարժվեցին դեպի ինովացիոն զբոսաշրջության ծաղկուն էկոհամակարգ։

Մեր մասնակիցները անհավատալի ոգեշնչմամբ և համառությամբ հաղթահարում էին բոլոր մարտահրավերները։ Ինկուբացիոն շրջանը ավարտվեց ելույթների միջոցառմամբ, որը տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևանում և տևեց երկու օր։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները օնլայն և օֆլայն ժյուրիի առջև։ Սա Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի առաջին հիբրիդային միջոցառումն էր։

Հարգարժան հյուրերի ցանկում էին ներկայացուցիչներ Զբոսաշրջության կոմիտեից և GIZ-ից։ Բացման հանդիսավոր խոսք ասեցին պրն Ստանիսլավ Տոշկովը՝ ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար, և պրն Վիլհելմ Հյուգոն՝ EU4Business “Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար” ծրագրի թիմի ղեկավար։ 

Ժյուրիի անդամների ցանկում էին Արմինե Իսրայելյանը՝ զբոսաշրջության մասնագետ GIZ EU-ITTD նախագծում, Նվարդ Մելքոնյանը՝ խորհրդատու Զբոսաշրջության կոմիտեում, Սևակ Հովհաննիսյանը՝ գործընկեր CIVITTA Armenia-ում, Արմինե Գալստյան՝ ծրագրի ղեկավար Hero House-ում, Սուրեն Մխիթարյանը՝ մասնագետ/խորհրդատու սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում, Մաթիաս Բեյերը՝ Mascontour կազմակերպության տնօրեն, Թիլման Սոբեկը՝ Absolut GPS-ի տնօրեն և ֆիլիպ Շաֆերը՝ Absolut GPS-ի տեխնիկական գծով տնօրեն։ 

Յուրաքանչյուր մասնակից ոգեշնչող ելույթ ունեցավ, վստահ ենք, որ վերջնական դրամաշնորհառուներին ընտրելու որոշումը չափացանզ բարդ է լինելու։ Առջևում ինովացիոն տուրիզմի զարգացման ճանապարհն է, և մենք անչափ հպարտ ենք, որ այդ ուղղու մի մասն ենք կազմել։ Մաղթում ենք մեր ինկուբացիայի մասնակիցներին հաջողություն և անհամբերությամբ սպասում վերջնական արդյունքների հրապարակմանը։

Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա ծրագիրը կյանքի է կոչվում  Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի, Զբոսաշրջության աջակցման կենտրոնի և Իմփաքթ հաբ Երևանի շնորհիվ։ Սույն հրատարակությունը/զեկույցը/տեսանյութը տպագրվել է/պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է  EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia” ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

Leave Comment