Մեր մասին

Մեր մասին

Խթանելով նորարարական զբոսաշրջությունը Հայաստանում

Մեր մասին

Զբոսաշրջության աջակցության կենտրոն

«Զբոսաշրջության աջակցության ակադեիա հիմնադրամը (TSC) հիմնադրվեց 2021 թվականին՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկատիրական կրթություն և նորարարական մոտեցումների վրա հիմնված ստարտափների աջակցության նախաձեռնություններ իրականցնելու համար։ Հիմնադրամի մեկնարկային նախագիծը «Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան» է, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ:

 

Իմփաքթ Հաբ Երևան

Իմփաքթ Հաբ Երևանը Հայաստանում հիմնադրվել է 2016 թվականին և հանդիսանում է 100-ից ավելի Իմփաքթ Հաբերի համաշխարհային շարժման մի մասը։ Իր հիմնադրումից ի վեր Իմփաքթ Հաբը նախագծել և իրականացրել է 20-ից ավել ծրագիր, հյուրընկալել է ավելի քան 400 կրթական աշխատարան և միջոցառում, իսկ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամների՝ իրենց 100-ից ավել նախագծերով/կազմակերպություններով, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր ոլորտները:

Այն իր ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է իր ոգեշնչող տարածքը՝ համագործակցության հնարավորություններով, ռեսուրսներով, կրթական ծրագրերով և միջոցառումներով: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական նորարարության ինկուբատոր է և ունի ինկուբացիոն ու աքսելերացիոն ծրագրեր նախագծելու և առաջնորդելու բազմամյա փորձ։ Այդպիսի ծրագրերի շրջանակում կրթության, շփման հնարավորությունների և զանազան ռեսուրսների հասանելիության միջոցով այն աջակցում է սոցիալական նախագծերին՝ գաղափարների փուլից մինչև իրականացում:

Զբոսաշրջության Ինովացիոն Ակադեմիա

«Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան» (TIA) միտված է ստեղծելու զբոսաշրջության ոլորտի ստարտափների էկոհամակարգ և տրամադրելու լայնածավալ ձեռնարկատիրական աջակցություն: Ընդհանուր առմամբ, Իմփաքթ Հաբ Երևանը և «Զբոսաշրջության աջակցության կենտրոնը» ձեռնարկատերերին կզինեն համապատասխան հմտություններով, գիտելիքներով, ցանցերով և կապահովեն հասանելիություն՝ մրցակցելու ազգային ու համաշխարհային շուկաներում։

Team

Իրագործվում է՝

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում մի՛ հապաղեք գրել մեզ։ Թիմի անդամները պատրաստակամ են պատասխանելու Ձեր բոլոր հարցերին։