Էկոտուրիզմ. Գլեմփինգ

Էկոտուրիզմ. Գլեմփինգ

Արձակուրդներն այլևս բոլորին հարմար միատեսակ ֆորմատի չեն լինում։ Ներկայումս ճանապարհորդողները փորձում են առավել եզակի և յուրօրինակ տարածքներ բացահայտել։ Նրանք առավել կարևորում են նոր փորձառությունը և հետաքրքիր հիշողությունները, քան պարզապես զբոսաշրջային հայտնի վայրեր այցելելը։ Այդ առումով շատ յուրօրինակ հանգստի տարբերակ է գլեմփինգը, հատկապես եթե դուք սիրում եք վրանային հանգիստը, սակայն նաև գնահատում եք հարմարավետությունը։

Գլեմփինգը, կամ գլամուրային քեմփինգը առաջարկում է շքեղություն և հարմարավետություն, որը նաև շրջապատված է վայրի բնության գեղեցկությամբ։ Դուք կարիք չունեք զոհաբերել առօրյա կենցաղը, որպեսզի գտնվեք բնության գրկում։ Իսկ այդ ամենը ենթադրում է նաև բոլոր առումներով գիտակից բնապահպանական մոտեցում ։

Գլեմփինգի ողջ տարածքը հնարավորինս քիչ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այցելուներին մատուցվում են տեղական, թարմ մթերքներ և հնարավորություն է ընձեռնվում շփվել բնության հետ, անցկացնել լավ ժամանց, ինչի արդյունքում հիմնվում են էկոլոգիային ու բնապահպանությանը առավել գիտակից մոտեցումներ և համայնքներ։ 

Գլեմփինգում դուք կկարողանաք կտրվել իրականությունից, վայելել բնությունը, հոգ տանել դրա մասին և ունենալ յուրօրինակ փորձառություն։ Գլեմփինքն առաջարկում է ձիավարություն, քայլարշավներ, րաֆթինգ, պատմական և մշակութային տուրեր։ Համաձայնեք, որ դա հրաշալի միջոց է վերաիմաստավորելու մեզ շրջապատող աշխարհը և զգալու, որ մենք պարզապես մի փոքր մասնիկ ենք շատ ավելի մեծ աշխարհի։

Գլեմփինգը շատ հարմար այլընտրանք է ավանդական վրանային հանգստին։ Այն կարող եք դիտարկել, եթե պլանավորում եք ռոմանտիկ փախուստ Ձեր սիրելիի հետ, կամ ընտանեկան ջերմ մթնոլորտում որակյալ հանգիստ կազմակերպելիս։

Leave Comment