




Բարի գալուստ
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա

Զբոսաշրջության Ինովացիոն Ակադեմիայի մասին
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան (TIA) գործում է Զբոսաշրջության աջակցման կենտրոնի (TSC) հովանու ներքո և նպատակ ունի զարգացնել զբոսաշրջության ոլորտը՝ աջակցելով գաղափարակիր նախաձեռնությունների էկոհամակարգին և մատուցելով լայնամասշտաբ աջակցություն ձեռներեցության ոլորտում։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան կօժանդակի նպատակային ձեռներեցների զարգացմանը՝ տալով նրանց անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կապեր և հնարավորություն լինել մրցունակ ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային շուկաներում։
2020-2022 թի ընթացքում, նախագծի գործունեությունը ապահովում էր <<Զբոսաշրջության աջակցման կենտրոն>> հիմնադրամը՝ <<ԵՄ-ն բիզնեսի համար>> նապաձեռնության <<Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար>> ծրագրի ֆինանսավորմամբ և Իմփաքթ հաբ Երևանի հետ համատեղ։
Մարտահրավերը և Նպատակները
Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում նկատվում է ինովացիոն լուծումների պակաս, ուստի կա պահանջարկ ստեղծելու և զարգացնելու համապատասխան ոլորտի սկսնակ նախաձեռնողների էկոհամակարգ, որպեսզի գաղափարի մշակման փուլում գտնվող սկսնակները կարողանան զարգանալ, լինեն շահեկան, արդյունավետ և հաջողակ։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան նպատակ ունի զբոսաշրջության ոլորտի հետ առնչություն ունեցող և նախագծերի մշակման փուլում գտնվող սկնակ ընկերություններին, ինչպես նաև արդեն գործող բիզնեսներին, օգնել իրենց ձեռնարկատիրական գործունեության ճանապարհին։ Այս ծրագրի հենասյունն է օգնել նախագծերին դառնալ կայուն և մասշտաբային ձեռնարկություններ։
Մեր նպատակն է աջակցել կազմավորման փուլում գտնվող նախաձեռնություններին և խթանել նրանց կայացումը, օգնել նորարարական լուծումներով բիզնեսներին անցնել կայուն և ծանրակշիռ նախագծեր դառնալու ճանապարհը։ Արդյունքում՝ մենք կպատրաստենք դիմորդներին <<ԵՄ-ն բիզնեսի համար>> նապաձեռնության <<Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար>> ծրագրին մասնակցելու համար։
Մենք կտրամադրենք համակարգային և շարունակական աջակցություն մասնակից նախագծերին՝ կազմելով հատուկ աշխատանքային խմբեր, որոնք մշտապես կլինեն նախագծերի հեղինակների կողքին՝ տրամադրելով օգնություն ընթացիկ բարդությունների և ծառացած խնդիրների լուծման համար։
Թիրախային խմբեր
Մեր հիմնական թիրախային խումբը բաղկացած է գաղափարի փուլում գտնվող նախաձեռնություններից, զբոսաշրջային ստարտափներից և արդեն գործող ընկերություններից, որոնք նախատեսում են, կամ արդեն աշխատում են հյուսիսային մարզերում։ Մենք պատրաստ ենք աշխատել սկսնակ գաղափարակիրների հետ։